Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ «Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը: Ըստ Մասկի՝ իրենց նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։               
 

Երբ տոնը խորհրդանշական է

Երբ տոնը խորհրդանշական է
02.09.2024 | 11:10

Երբ տոնը իրական էր, շատերը դրան խորհրդանշական կերպով վերաբերվեցին: Հիմա, երբ տոնը խորհրդանշական է, շատերը դրան իրական կերպով են վերաբերվում:

Չգիտեմ՝ ո՛ր սերնդին կհաջողվի երազանքը նպատակի վերածել, և ո՛ր սերնդին՝ նպատակը իրականության վերածել:

Տոնդ շնորհավոր, Արցա՛խ:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ